Գրեթե 15 հազար ուկրաինացի փախստական երեխա ներկայումս ՌԴ-ի ժամանակավոր կացարաններում է բնակվում
Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի ծառայության տվյալներով` Ուկրաինայի հարավ-արևելքից ավելի քան1 5 հազար փախստական երեխա ներկայումս Ռուսաստանի ժամանակավոր կացարաներում է բնակվում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Գերատեսչությունում պատմել են, որ Դաշնային միգրացիոն ծառայությունը «Союзмультфильм» կինոստուդիայի հետ համատեղ երեխաներին կցուցադրի «Веселая Карусель» հայտնի մուլտիպլիկացիոն հաղորդաշարի նոր թողարկումնեը, որոնք ստեղծվել են 2013 – 2014թթ.-ին:
Բացի այդ կցուցադրվեն նաև միջազգային փառատոններում պարգևների արժանացած այլ հայտնի մուլտֆիլմեր: Դրանք կարող են դիտել ՌԴ-ի տարբեր շրջանների ժամանակավոր կացարաններում հաստատված ավել քան 8 երեխա: