«Ռեալ»-ը երբեք փորձ չի արել ձեռք բերելու «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Լուիս Սուարեսին. Զիդան
Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Ռեալ»-ը երբեք փորձ չի արել ձեռք բերելու «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Լուիս Սուարեսին:
«Մենք չէինք կարծում, որ նա մեզ պետք է։ Երբ «Ռեալ»-ը փորձում է ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստին, մենք շատ ջանասիրաբար ենք աշխատում, որպեսզի իրականացնենք այդ ամենը։ Սուարեսն այդ դեպքերից չէ։
Անկասկած նա լավ ֆուտբոլիստ է, սակայն մենք երբեք չենք ցանկացել նրանով ամրացնել «Ռեալ»-ի կազմը։ Անցած ամռանը մենք ձեռք ենք բերել նրանց, ում ցանկացել ենք»,-ասել է Զինեդին Զիդանը: