Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օպերացիան սխալմունք էր. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի կողմից Իրաքում իրականացված ռազմական օպերացիան սխալմունք էր, և եթե հնարավորություն ընձեռնվեր դրանից խուսափելու, ապա ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստեղծվեր Հյուսիսատլանտյան դաշինքի ներգրավվածությամբ օպերացիայի մեկնարկի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պշելը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Խոսելով 2003թ. Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի մասին` Հյուսիսատլանտյան դաշինքի տեղեկատվական բյուրոյի ղեկավարը «Коммерсант FM» ռադիոկայանանին տված հարցազրույցի ընթացքում ընդգծել է. «Դա ուղղակի սխալմունք էր: Բոլոր լավագույն կազմակերպություններն ու ամենահետաքրքիր պետություններն էլ սխալներ են գործում: Սակայն հասկացե'ք, նա, ով սխալներ չի գործում, ապա ոչինչ չի ասում: Իսկ դա նույնպես պատասխանատվություն է»: