Իմ հավակնություններում առանցքայինն ամենաբարձր մակարդակով խաղալ շարունակելն է. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ կիսվել է իր սպասումներով:
«Իմ հավակնություններում առանցքայինն ամենաբարձր մակարդակով խաղալ շարունակելն է:
Յուրաքանչյուր նոր մրցաշրջան նոր փորձություն է, և այս մրցաշրջանը ևս բացառություն չէ: Իմ առջև կրկին նույն խնդիրներն ու նպատակներն են: Ես միշտ ցանկանում եմ լավագույնը լինել»,-ասել է Ռոնալդուն: