Վաշինգտոնում կրակ բացած աշակերտի թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը
Վաշինգտոնում կրակ բացած աշակերտի թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Փոխանցվում է, որ երիտասարդի թիրախը եղել է դպրոցի աշակերտուհիներից մեկը, ով հրաժարվել էր նրա հետ ժամադրության գնալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նա սպանել էր 2 և վիրավորել 7 աշակերտի: