ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հակամարտությունով
Համաշխարհային տերությունները և ՆԱՏՕ-ն շահագրգռված չեն Ռուսաստանի և այլ պետությունների հետ հակամարտությունով: Այդ մասին համապտասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ում Հյուսիսատլանտյան դաշինքի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Աշխարհի ամենախոշոր պետությունները շահագրգռված չեն հակամարտությունով: ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի ձգտում Ռուսաստանի կամ մեկ այլ պետության հետ հակամարտության», - հայտարարել է Ռոբերտ Պշելը «Коммерсант FM» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: