Գերմանացի քաղաքական գործիչը պահանջում է, որպեսզի Արևմուտքը Պուտինին վերադարձնի G8-ի կազմ
Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) նախագահի տեղակալ Պետեր Գաուվայլերը պահանջել է, որպեսզի Արևմուտքը Պուտինին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և G7-ի հանդիպում անցկացնի «Մեծ ութնյակի» ձևաչափով` Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Russian.rt.com-ը:
Junge Freiheit պարբերականի փոխանցմամբ` ՔՍՄ-ի նախագահի տեղակալ Պետեր Գաուվայլերը պահանջել է Ռուսաստանին վերադարձնել «Մեծ ութնյակ»-ի կազմ:
Նա հայտարարել է, որ կանցլերն ու արտգործնախարարը պետք է քայլեր ձեռնարկեն Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ: