«ԻՊ»-ն անցել է քիմիական զենքի օգտագործմանը
«ԻՊ»-ը որդեգրել է պայքարի նոր քաղաքականություն: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բաղդադից հյուսիս ընկած հատվածում հարձակման ընթացքում օգտագործել են պայթուցիկ, որը պարունակել է թունավորող քլոր։
Համաձայն Դուլույա քաղաքի ոստիկանության տեղեկության՝ բուժզննումը ցույց է տվել, որ պայթուցիկում քլոր է պարունակել։
Ոստիկանության պետի խոսքով՝ տուժածների մոտ նկատվել է հազ, սրտխառնոց և շնչառության դժվարացում։