Ռուսաստանի ամենամեծ ազգայնամոլը ես եմ. Պուտինի ինքնագովեստի ժամը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Валдай» միջազգային քննարկման ակումբում պատմել է իր վերաբերմունքի մասին ազգայնամոլների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ռուսաստանում ամենամեծ ազգայնամոլը՝ ես եմ: Սակայն ամենաճիշտ ազգայնամոլությունը այն է, որ հարկավոր է քաղաքական գործողությունները այնպես դասավորել, որպեսզի այն լինի ի օգուտ ժողովրդի»,-հայտարարել է Պուտինը:
Փոխանցվում է, որ բացի այդ Պուտինը հայտարարել է, որ եթե մարդիկ սխալ հասկանան ազգանամոլության նշանը, ապա դա կբերի երկրի կործանման: