Աշխարհը թևակոխել է անցումային նոր ժամանակշրջան. Սերգեյ Լավրով
Նորվեգական Verdens Gang պարբերականին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` ներկայումս աշխարհում ուժերի հավասարակշռության վերաբաշխում է տեղի ունենում, ինչն ուղեկցվում է նոր սպառնալիքներով:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Աշխարհը թևակոխել է անցումային մի ժամանակշրջան և դատելով ամեն ինչից, խոսքն ուղղակի չի վերաբերում հերթական պատմական ժամանակաշրջանին, այլ դարի փոփոխությանը: Տեղի է ունենում գլոբալ ուժերի հավասարակշռության տեղաբաշխում և նոր բազմակենտրոն աշխարհակարգ է ձևավորվում», - հայտարարել է Լավրովը: