Պատժամիջոցները լրացուցիչ խոչընդոտներ են առաջացնում խնդիրների կարգավորման համար. Լավրով
Նորվեգական պարբերականին տված հարցազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցների քաղաքականությունը: Վերջինիս խոսքով` դրանք փակուղու առջև են կանգնեցնում և չեն աջակցում խնդիրների կարգավորմանը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա մենք նման մեթոդների կիրառման սկզբունքային հակառակորդներն ենք և դրանք բոլոր իմաստներով անարդյունավետ ենք համարում: Պատժամիջոցների սահմանման քաղաքականությունը փակուղու առջև է կանգեցնում, չի նպաստում խնդիրների կարգավորմանը, այլ ընդհակառակը լրացուցիչ արգելքներ է ստեղծում դրանց կարգավորման ճանապարհին», - հայտարարել է Լավրովը: