Ուկրաինայի գերխնդիրը խորը ճգնաժամի կարգավորումն է. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` ներկայումս անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային հաղթահարել այդ երկրում առկա խորը ճգնաժամը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Ներկայումս անհրաժեշտ է աջակցել Կիևի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի միջև ծագող շփումներին, իսկ այնուհետև հանգել համընդհանուր ընդունելի քաղաքական երկխոսության ազգային համաձայնության ուղիների որոնման նպատակով և սահմանադրական բարեփոխումների անցկացման բոլոր շրջանների և Ուկրաինայի քաղաքական ուժերի միջև, որոնք սակայն կհամապատասխանեն 2014թ. ապրիլի 17-ի Ժնևյան հայտարարություններին», - ասել է Լավրովը: