Մենք օգնել ենք Յանուկովիչին Ղրիմ հասնել. Պուտին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Վիկտոր Յանուկովիչը որոշ ժամանակ գտնվել է Ղրիմում, որտեղ ժամանել է Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ դրանից հետո Յանուկովիչը խնդրել է, որպեսզի իրեն տեղափոխեն Ռուսաստան:
«Չեմ թաքցնի մենք Յանուկովիչին օգնել ենք տեղափոխվել Ղրիմ և նա այնտեղ մնացել է մի քանի օր: Այդ ժամանակ Ղրիմը դեռ հանդիսանում էր Ուկրաինայի տարածքը»,-հայտարարել է Պուտինը: