Նյու Յորքում էբոլայի դեմ պայքարի համար նոր քայլեր են ձեռնարկվում
Նյու Յորքում էբոլայի ախտանիշի գրանցված դեպքերից հետո սկսվել են լուրջ քայլեր ձեռնարկվել:
Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների նահանգապետեր Էնդրյու Կուոմոն և Քրիս Քրիստին հայտարարել են, որ բոլոր նրանք, ովքեր Արևմտյան Աֆրիկայում գործ են ունեցել Էբոլայով հիվանդների հետ, պետք է գտնվեն կարանտինի մեջ։
Նյու Յորքի «Նյուարկ» օդանավակայանում ռեգիստրացիայի ժամանակ հայտնաբերել էին մի բուժքրոջ, ով Արևմտյան Աֆրիկայում բուժում էր Էբոլայով հիվանդներին։ Այս պահին հայտնի չէ՝ նա վիրուսով վարակված է, թե ոչ։