Ադրբեջանցիները ցանկանում են հայտնվել Ուկրաինայի Գերագույն ռադայում
Ուկրաինան պատրաստվում է Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտնում է Modern.az-ը:
Փոխանցվում է, որ թեկնածուների շարքում կա 4 ադրբեջանցի:
Նշվում է, որ այդ 4 թեկածուներն են՝ Էդուարդ Բագիրովը, ով ծնվել է Բաքվում, Հիդջրան Աբդուլաևը, ով ծնվել է Թովրուզի շրջանում, Զաուր Աբբասովը և Ռովշան Տագիևը: