Իսրայելցի զինծառայողները Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստնցի դեռահասի են սպանել
Իսրայելցի զինծառայողները Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի դեռահասի են սպանել:
Հրեական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակայինները կրակ են բացել՝ կանխելու տղայի կողմից երթևեկող մեքենան այրելու փորձը: Նշվում է, որ պաղեստինցին 14 տարեկան էր:
Հոկտեմբերի 22-ին Երուսաղեմում ահաբեկչության ժամանակ զոհվել էր 3 ամսական մի հրեա երեխա, իսկ ևս 8 մարդ վիրավորվել էր: