Եռյակի ղեկավարների միջև տարաձայնություններն ակնհայտ են
«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հանդես են գալիս որպես եռյակ, սակայն երեկվա հանրահավաքի ժամանակ այս կուսակցությունների ղեկավարների ելույթներն ընդգծեցին նրանց միջև առկա տարաձայնությունները։
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իրենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով չեն հստակեցնում իրենց պահանջների ժամանակացույցը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պահանջում է իշխանությունների հրաժարականը և որպես արտահերթ ընտրությունների ժամկետ նշեց մինչև 2015թ. ապրիլի 24-ը։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը կողմ է ազատամարտիկների կողմից նստացույց սկսելու պահանջին, մինչդեռ ԲՀԿ նախագահն ասաց, որ ոչ մի նստացույց էլ չի լինելու:
Այս ամենը և էլի շատ հակասություններ ցույց են տալիս, որ եռյակի անդամ կուսակցությունների միջև չկա ոչ միայն միասնություն, այլև նույնիսկ տարրական մեխանիզմներ, որոնք կօգնեին ի ցույց չդնել կամ չընդգծել այդ հակասությունները»։
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: