Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել. ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ
«168 ժամ» թերթը գրում է. ««Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել: Բայց եթե առաջացել են խնդիրներ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության առումով, դա պետք է իրականացվի», - երեկ ասել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն՝ խոսելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Անդրադառնալով հայեցակարգին՝ նա ասել է.
«Չեմ գտնում, որ շատ թույլ կողմեր կան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մեջ, բայց միշտ էլ կա բարելավման տեղ: Լավ կլիներ, որ փոքրամասնություններին նվիրված հատվածն ավելի ընդգրկուն լիներ: Դրական եմ համարում ընդդիմության լիազորությունների մեծացման հարցը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահի պաշտոնում և կարևոր հանձնաժողովներում ընդդիմության դերակատարման տեսանկյունից», - նկատել է նա»։
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թրթի այսօրվա համարում: