Դեսպաններին հրահանգվել է բարձրացնել վարչապետի միջազգային վարկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջազգային ասպարեզում կայանալու խնդիր ունի, ուստի խիստ հրահանգ է իջեցվել ՀՀ դեսպաններին՝ Հովիկ Արգամիչի միջազգային վարկը բարձրացնելու ուղղությամբ ջանքեր գործադրել։
Դեսպանների վրա հատկապես ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք Արգամիչի համար մի «նորմալ» եվրոպական այց կազմակերպեն՝ չարախոսների բերանը փակելու համար։ ԱՄՆ կատարած այցից և ոչ մեկի ընդունելությանը չարժանանալուց հետո, չնայած վարչապետն Իրան այցելեց, բայց դա «այն չէ»։ Խնդիր է դրված նրան Եվրոպա հանել։
Ու թեև եվրոպական պետությունների, նաև ԵՄ ղեկավարության կողմից նրան հյուրընկալելու հարցում մեծ էնտուզիազմ չկա, բայց որոշել են որպես ՀՀԿ փոխնախագահ ԵԺԿ-ում մի թեթև ընդունելություն կազմակերպել, մի երկու պաշտոնյայի հետ լուսանկարել և մամլո հաղորդագրություն տարածել։ Այցը նախատեսվում է կազմակերպել առաջիկա տասնօրյակում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: