Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը, որը, ինչպես կազմակերպիչներն էին նախապես հայտարարում, պետք է լիներ գործողությունների հանրահավաք: Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղի չունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդած երթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպես և սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր:
Նախորդ հանրահավաքին նա ասել էր, որ ժողովուրդն իրենից կլսի այն, ինչ սպասում է: Երեկ, սակայն, Գագիկ Ծառուկյանը շատ ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անունների քննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտության մասին»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: