Պուտինը խոստացել է կատարել սոցիալական բոլոր պարտավորություններն անկախ նավթի գնից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի սոցիալական բոլոր պարտավորությունները՝ անկախ նավթի գնից: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի բյուջեն մեկ բարելի համար հաշվում է $96:
«Մենք լիովին կկատարենք սոցիալական բոլոր պարտավորությունները: Դա ակնհայտ է»,-ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: