ՃՏՊ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհին
Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 26ԼԼ147 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ա. ծնվ.1953թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34OR794 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա.(ծնվ.1979թ.), Ն. (ծնվ. 1969թ.) և Ջ. (ծնվ. 1988թ.) Ա.-երը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ս.-ն (ծնվ. 1965թ.), ուղևորներ՝ Ա. Զ.-ն (ծնվ. 2013թ.), Մ. Վ.-ն և Մ. Ջ.-ն (ծնվ.1955թ.) ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Տուժաժներից Ա. Զ.-ն, Ն. Ա.-ն համապատասխանաբար տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ և Երևանի Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Իսկ Ա. Ս.-ն, Ա. և Ջ. Ա.-երը, Մ. Վ.-ն և Մ. Ջ.-ն տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Ս.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ մնացածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: