Օբաման ռիսկի չի դիմել՝ գրկելով Էբոլայից ապաքինված բուժքրոջը. Սպիտակ Տուն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռիսկի չի դիմել՝ գրկելով Էբոլայից ապաքինված Նինա Ֆեմին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Նախագահն իրեն վտանգի չի ենթարկել, գրկելով նրան, նա իր երախտագիությունն է հայտնել»,-ասել է նախագահի մամլո քարտուղարը: Նրա խոսքով՝ Սպիտակ Տունը մտահոգված էր միայն նրանով՝ արդյոք նա բավական ուժ կունենա նախագահի հետ հանդիպման ներկայանալու համար:
Այս մասին գրում է РИА Новости-ն: