Կանադան հակաահաբեկչական օրենք կընդունի
Կանադայի խորհրդարանը մոտակա ժամանակներս հակաահաբեկչական օրենք կընդունի: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Պիտեր Մաքքեյը:
«Քրեական օրենսգրքում պետք է լինեն այնպիսի տարրեր, որոնք թույլ կտան մեզ պոտենցիալ ահաբեկիչների նկատմամբ առաջնահերթ գործողություններ իրականացնել»,-ասել է նա: Նախարարը նշել է նաև, որ նոր օրենքը կընդլայնի Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայության (CSIS) լիազորությունները:
Այս մասին գրում է ТАСС-ը: