Ուկրաինայի արևելքում բռնություններին պետք է վերջ դնել. ԱՄՆ նախկին դեսպան
Հայտնի ամերիկացի դիվանագետ, 1987-1991թթ.-ին ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Ջեք Մեթլոքը կարծում է, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղություն հաստատել երկրի արևելքում:
«Պետք է վերջ դնել բռնությանը, բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն դրանով, հատկապես Ռուսաստանը, որը, կարծում եմ, առավել մեծ ազդեցություն ունի, քան որևէ այլ երկիր»,-հայտարարել է Մեթլոքը Վենայում «Կրեմլը և երկաթե վարագույրի անկումը» միջազգային գիտական գագաթաժողովի շրջանակներում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: