Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հերթական ավիահարվածներն են իրականացրել իսլամիստների դիրքերի ուղղությամբ
ԱՄՆ-ի և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ուրբաթ օրը հերթական ավիահարվածներն են իրականացրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալների համաձայն՝ երեք հարված է հասցվել Մոսուլ քաղաքի մոտ: Ամբողջովին ոչնչացվել է ծայրահեղականների 2 տրասնպորտային միջոց և մեկ ականանետային դիրք:
Այս մասին գրում է РИА Новости-ն: