ԴԺՀ-ն հրաժարվել է Կիևի ժամանակից
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը ուրբաթ օրը ընդունել է «Դոնեցկի ժամանակի անցման մասին» հրամանագիրը: Դոնեցկում կլինի Մոսկվայի հետ նույն ժամանակը, իսկ Կիևի հետ՝ մեկ ժամ տարբերությամբ: Այս մասին հաղորդում է ԴԺՀ մամլո ծառայությունը:
Մոտակա կիրակի օրը, երբ Կիևն ու Մոսկվան կանցնեն ձմեռային ժամանակին, Դոնեցկը ժամի սլաքը չի փոխի մեկ ժամ ետ և Մոսկվայի հետ կգտնվի մեկ ժամային գոտում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: