«Բոկո Հարամ» խմբավորման ուժայինները առևանգել են տասնյակ կանանց Նիգերիայում
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը առևանգել է տասնյակ կանանց Նիգերիայի գյուղերից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գյուղերի բնակիչների հավաստմամբ՝ առևանգումները, որոնք դեռևս չեն հաստատվել իշխանությունների կողմից, իրականացվել են ուժայինների և Նիգերիայի կառավարության միջև հրադադարի հայտարարման հաջորդ օրը:
Ուժայինները դեռևս չեն հաստատել հրադադարի ռեժիմը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: