ԱՄՆ-ն ապացույցներ է փնտրում «ԻՊ»-ի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ. Ջոն Քերրի
ԱՄՆ-ն ապացույցներ է փնտրում «ԻՊ»-ի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Ես չունեմ այն պաշտոնը, որպեսզի հաստատեմ դա: Սակայն կարող եմ ասել, որ մենք լրջորեն ենք վերաբերվում այդ հայտարարություններին»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը կորեացի գործընկեր Յուն Բեն Սեի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հավելյալ տեղեկություններ ենք փնտրում, որպեսզի հաստատենք կամ չհաստատենք այդ հայտարարությունները»,-ասել է Քերրին:
Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: