Կիևը չի կարողանում վերահսկել Դոնբասի իրավիճակը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը չի կարողանում վերահսկել իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում:
ՌԴ նախագահի խոսքով՝ կոնֆլիկտն արդեն դուրս է եկել ուկրաինական նոր իշխանության ազդեցության սահմաններից, չնայած այն բանին, որ Կիևը շարունակում է ուժ գործադրել:
Նա նաև նշել է, որ նման գործողությունները կարող են իրավիճակը փակուղի մտցնել: «Կարծում եմ՝ դեռևս կա հնարավորություն համաձայնության հասնելու համար»,-հավելել է Պուտինը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: