Ինքնաձիգ՝ եկեղեցու հարևանությամբ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց' աղբարկղի մեջ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ԱԿ 74 MH 338» տիպի ինքնաձիգ' առանց փամփշտատուփի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: