Մեծ Բրիտանիան մտադիր չէ լրացուցիչ 2 միլիարդ եվրո վճարել ԵՄ-ի բյուջեին
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան մտադիր չէ Եվրահանձնաժողովի կողմից խնդրած լրացուցիչ 2 միլիարդ եվրոն վճարել 2014թ. Եվրոպական Միության բյուջեին: Այսօր Բրյուսելում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Գրում է Itar-tass.com-ը:
«Մենք չենք վճարի այդ գումարը, իսկ ԵՄ-ի կողմից լրացուցիչ գումարի խնդրանքը չի նպաստի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում մնալուն: Անթույլատրելի է նման կերպ վարվել այն պետության հետ, որը հանդիսանում է ԵՄ-ի բյուջեի գլխավոր ներդրողներից», - հայտարարել է Քեմերոնը: