Արսենի Յացենյուկը կարգադրել է սահմանափակել Ուկրաինա ռուսական ապրանքների ներկրումը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարգադրել է ռուբլու փոխարժեքի անկման պատճառով սահմանափակել ռուսական ապրանքների ներկրումը ուկրաինական շուկա: Այս որոշման մասին Յացենյուկը տեղեկացրել է կառավարության նիստի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Որպես կանոն՝ Ռուսաստանի Դաշնության նման ֆինանսական խնդիրներն անդրադառնում են Ուկրաինայի վրա», - հայտարարել է Յացենյուկը:
Վերջինիս խոսքով՝ ստեղծված ծանր պայմաներում Ռուսաստանը կփորձի ուկրաինական շուկան լցնել ռուսական ապրանքներով:
Այդ իսկ պատճառով նա կարգադրել է սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ուկրաինական շուկան ռուսական ապրանքներով հեղեղելու Ռուսաստանի փորձի դեմ: