ԱՀԿ-ն պլանավորում է էբոլա վիրուսի դեմ մի քանի հարյուր հազար պատվաստանյութ ստանալ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում է մինչև 2015թ. կեսն ընկած ժամանակահատվածում էբոլա վիրուսի դեմ կիրառման համար պատրաստ մի քանի հարյուր հազար պատվաստանյութ ստանալ: Գրում է Ria.ru-ն:
Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՀԿ-ի առողջապահության համակարգի և նորամուծությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Մարի Պոլ Կինին:
Սակայն վերջինիս հայտարարության համաձայն՝ դա չի նշանակում, որ այն կբաշխվի բոլոր կարիք ունեցողների միջև: