Տուսկը հերքել է Պուտինի հետ հանդիպման մասին լուրերը
Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ինքը Վլադիմիր Պուտինի հետ երբեք չի քննարկել Ուկրաինան բաժանելու հարցը:
Նրա խոսքով՝ 2008-ին նա ոչ մի անգամ առերես չի հանդիպել Պուտինին, և ուկրաինական հարցերի շուրջ ընդհանրապես քննարկում չի եղել:
Լեհաստանի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում Տուսկը նշել է, որ Մոսկվայում իր հանդիպումները անցել են 4-4 կամ 5-5 ձևաչափով: Նա նաև հայտարարել է, որ իր հանդիպումների բովանդակությունը երբեք գաղտնիք չի եղել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: