Կիևը և ԵՄ-ն կարող են խորհրդակցություններ անցկացնել ռուսական գազի դիմաց կանխավճարի շուրջ
Կիևը և Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 27-ին, կարող են հեռախոսով խորհրդակցություններ անցկացնել ձմռանը ռուսական գազի դիմաց կանխավճար վճարելու հարցի շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պրոդանը համարում է, որ այդ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նախօրեին: