Գերմանիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը հասել է Դնեպրոպետրովսկ
Դոնբասի բնակչության համար նախատեսված 5 բեռնատարներից բաղկացած Գերմանիայի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը ժամանել է Դնեպրոպետրովսկ: Այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով Ուկարինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցչին, այդ շրջանի ժամանակավոր տեղահանված բնակչության համար նախատեսված Գերմանիայի կողմից տրամադրված 5 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնությունը ժամանել է արդեն: