Էլիզաբեթ 2-րդ թագուհին առաջին գրառումն է կատարել թվիթթերում
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին իր առաջին գրառումն է կատարել թվիթթերում: Գրառումը կատարվել է @BritishMonarchy ակաունտում Լոնդոնի հայտնի Գիտությունների թանգարանի նոր թևի բացման արարողության ընթացքում, որտեղ տեղակայված է ինֆորմատիկային և հեռահաղորդակցմանը նվիրված ցուցահանդես: Գրում է Russian.rt.com-ը:
«Ես այսօր հաճույքով եմ բացել «Տեղեկատվական դարաշրջան» անվանմամբ ցուցահանդեսը Գիտությունների թանգարանում: Եվ հույս ունեմ, որ մարդիկ ուրախ կլինեն այցելել այստեղ», - գրել է թագուհին: