Դմիտր Ռոգոզինն անդրադարձել է Սիրիային 1 միլիարդ դոլար վարկ տրամադրելու խնդրին
Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիային 1 միլիարդ դոլար վարկի տրամադրումը ուսումնասիրության կարիք ունի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Սիրիան ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կարող է Ռուսաստանից մեկ միլիարդ դոլար վարկ խնդրել:
«Եթե այդ հարցին լրջորեն պատասխանենք, ակնհայտ է, որ լուրջ տնտեսական և էներգետիկ նախագծերի իրականացումը, ինչպես նաև սննդի, գիտատեխնիկական համագործակցության իրականացումը ֆինանսական աջակցություն են պահանջում: Մենք հակված չէինք անգամ այդ թեման շոշափել, քանի որ այն ուսումնաիրություն է պահանջում»,- հայտարարել է Ռոգոզինը: