Դոնեցկի բնակչությունը կստանա Ուկրաինայի քաղաքացիություն. Զախարչենկո
Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ բնակիչները կարող են ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Մի շարք երկրների փորձը ցույց է տվել, որ հնարավոր է բնակչությունն ունենա մի քանի անձնագիր: Օրինակ, Մերձդնեստրում մարդիկ ունեն երեք քաղաքացիություն: Մտածում եմ, որ այդպես կլինի և մեր դեպքում», - ասել է Զախարչենկոն:
Զախարչենկոն նաև հավելել է, որ Դոնեցկի իշխանությունները մարդկանց նաև սոցիալական քարտեր կտրամադրի: Իսկ դպրոցներում դիպլոմներ կտրամադրվեն աշակերտներին: