Պուտինը և Մերկելը կարևորել են Ուկրաինայում շփման խմբերի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են շփման խմբերի հանդիպումն Ուկրաինայում: Այս մասին գրում է Կրեմլի կայքը:
«Պուտինը և Մերկելը նշել են, որ օգտակար կլինի մոտակա ժամանակահատվածում կազմակերպել կրկին շփման խմբերի հանդիպումն Ուկրաինայում», - ասված է հաղորդագրության մեջ:
Քաղաքական գործիչները նաև քննարկել են Դոնբասում իրավիճակը:
«ՌԴ նախագահն ընդգծել է, որ անհապաղ պետք է հրադադարի ռեժիմ հաստատել Դոնեցկում և Լուգանսկում, նաև մարդասիրական օգնություն տրամադրել», - ասված է կայքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պուտինը և Մերկելը համաձայնել են համատեղ ջանքներն ուղղել Էբոլայի դեմ պայքարին: