Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 450.000-ի. ՄԱԿ
Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 450.000-ի, որը 170.000-ով ավելի է, քան սեպտեմբերին գրանցված ցուցանիշն էր: Նրանց 95 տոկոսը արևելյան շրջաններից է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարը:
Շպինդլերի խոսքով՝ ևս 387.000-ը գրանցված են Ռուսաստանում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ փախստականների իրական թիվը շատ ավելին է, քանի որ շատերը հատում են սահմանը, ապաստան գտնում հարազատների մոտ և չեն գրանցվում որպես փախստական:
Այս մասին գրում է ТАСС-ը: