Եվրահանձնաժողովը 1 մլրդ դոլարից ավել չի կարողանա տրամադրել Ուկրաինային
«Վարկի առավելագույն գումարը, որը որպես ֆինանսական օգնություն Եվրոպական հանձնաժողովը կարող է տրամադրել Ուկրաինային, չի կարող գերազանցել 1 մլրդ դոլարը»,-Բրյուսելում իրականացվող երկօրյա գագաթաժողովում ԵՄ 28 երկրների առաջնորդների ներկայությամբ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը:
Համաձայն տեղեկատվության՝ միջոցները կհատկացվեն արագ, որպեսզի Կիևը մարի ռուսական գազի դիմաց պարտքը:
Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Wall Street Journal-ին: