Պրանկեր Վովան Ավակովի անունից Սաակաշվիլիից գումար է խնդրել Ռուսաստանի դեմ պայքարելու համար
Պրանկեր Վովան՝ կեղծ հեռախոսազրույցների կազմակերպիչը, Ուկրաինայի ՆԳՆ Ավակովի անունից Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիից գումար է խնդրել Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է «Россия 24»-ը:
Նշվում է, որ Սաակաշվիլին էլ իր հերթին հեռախոսը փոխանցել է ԱՄՆ պետդեպարտամենի հուսալի մարդկանցից մեկին:
Պրանկեր Վովան հայտնի է իր հեռախոսային սկանդալներով, ինչի պատճառով շատ պաշտոնյաներ աշխատանքից ազատվելու փաստի առաջ են կանգնել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Россия 24»-ին: