Կիևը պատրաստ է Էբոլայով վարակված 1,5 հազար մարդու տեղ հատկացնել հիվանդանոցում
Կիևի կառավարությունը պատրաստ է տեղավորել երկրում Էբոլայով վարակված 1,5 հազար մարդու: Այս մասին գրում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով Կիևի քաղաքապետարանի վարչակազմի փոխնախագահ Միխայիլ Ռադուցկինին:
Ռադուցկինի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում Էբոլայի դեպք չի գրանցվել, այնուամենայնիվ Կիևի իշխանությունը երկու ծրագիր ունի պայքարելու Էբոլայի դեմ:
«Ծրագրերից առաջինն այն է, որ Կիևի հիվանդանոցում կա 85 տեղ մեծահասակների համար և 52 տեղ երեխաների համար: Երկրորդ ծրագիրը համաճարակի դեմ պայքարն է, որի համար կհատկացվի 1,5 հազար տեղ»,-ասել է Ռադուցկինը: