Օբաման Շվեդիայում նոր դեսպան է նշանակել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Շվեդիայում ԱՄՆ-ի նոր դեսպան է նշանակել: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Washington Times-ին: Նոր դեսպանը՝ Ազիտա Ռաջին նախկինում եղել է ներդրումային բանկիր և բարերար:
Ինչպես հաղորդում է կայքը, 2012թ.-ին Ռաջին Օբամայի քարոզարշավի ժամանակ հավաքել է ավելի քան 3 մլն դոլար: Նա Օբամային աջակցել է 2008թ.-ին:
Ավելի վաղ, Ռաջին զբաղեցրել է JP Morgan ընկերության փոխնախագահի պաշտոնը: Որոոշ ժամանակ անց նա ստացել է Սպիտակ տան Երիտասարդների միության հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շվեդիայի կառավարությունը որոշել է ՌԴ-ի հետ չթարմացնել ռազմական համագործակցությունը: