Նյու Յորքում հոսպիտալացվել է Աֆրիկայից ժամանած մի բժիշկ
Նյու Յորքի հիվադանոցներից մեկում հոսպիտալացվել է Էբոլա վիրուսի կասկածանքով մի բժիշկ, ով վերադարձել է Արևմտյան Աֆրիկայից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Հետազոտությունների նախնական տվյալները հայտնի կդառնան մոտակա 12 ժամվա ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ բժիշկը վերադարձել է ԱՄՆ Աֆրիկայի երեք քաղաքներում լինելուց հետո, որտեղ ամենաշատն է տարածված եղել Էբոլան: Այժմ նա գտնվում է Նյու Յորքի Բելվյու հիվանդանոցում:
Վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 4877-ի: