Դիեգո Մարադոնայից 20մլն դոլար են գողացել
Լեգենդար նախկինում Արգենտինայի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայից 20մլն դոլար են գողացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Clarin-ին:
Մարադոնան գողության մեջ կասկածում է իր նախկին կնոջ փեսացուին, ով հետախուզման մեջ է գտնվում:
«Հիմա Կլաուդիայի և Թայանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Եթե նա քիչ է վաստակում, ապա այդ ինչպե՞ս է BMW գնել»,-ասել Մարադոնան: