Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ ընդդիմությանը չի հաջողվել գալ իշխանության
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առհասարակ, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ անկախության քսաներեքամյա պատմության ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ ընդդիմությանը չի հաջողվել գալ իշխանության. կլինի դա հեղաշրջման թե սահմանադրական ճանապարհով:
(Վրաստանում և անգամ Ադրբեջանում ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ եկել է իշխանության): Թե՛ 96-ին, թե՛ 2003-ին, թե՛ 2008-ին և թե՛ անգամ 2013-ին հայրենի ընդդիմությունը մշտապես հաղթել է ընտրություններում, սակայն այդպես էլ չի կարողացել հասնել իր իրական հաղթանակի պաշտոնական ճանաչմանը:
Այ, սա է շատ վատ երկրի համար, քանզի գլոբալ իմաստով, 99-ի հոկտեմբերի 27-ից ի վեր Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: