Բաքվում ես չեմ անդրադարձել սուր խնդիրների. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը Բաքվում չի անդրադարձել սուր խնդիրների: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նա հայտնել է, որ Բաքվում պաշտոնական այցի շրջանակններում հանդիպում է կազմակերպվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի նա կարծիք կազմի երկրում տիրող իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը հանդիպում ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն, որպեսզի ԵՄ-ն ակտիվանա ԼՂ-ի հարցում: